Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն աղետի գոտում հերթական խորհրդակցությունն է անցկացրել

05.06.2024

Աղետի գոտում ներկա պահին իրականացվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով՝ հունիսի 4-ին՝ վաղ առավոտյան, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Ալավերդու համայնքապետարանում անցկացրել է խորհրդակցություն:
Խորհրդակցությանը ներկա են եղել ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչական մարմնի, «ՀԷՑ», «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի և այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաներ։
Ներկայացվել են ջրհեղեղից տուժած բնակավայրերում էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման, երկաթուղու վերականգնման հետ կապված աշխատանքները, ինչպես նաև բնակիչների շրջանում հումանիտար օգնության՝ դեղորայքի, հագուստի, սննդի, հիգիենիկ պարագաների նպատակային բաշխման, հակահամաճարակային և անասնահամաճարակային իրավիճակի կառավարման և վերահսկողությանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները։
Ներկայացվել են նաև դեպի Ախթալա տանող թեթև մարդատար մեքենաների անցողունակության համար նախատեսված ժամանակավոր կամրջի և Սանահին կայարան թաղամասի ճոճվող հետիոտնային կամրջի կառուցման համար տարվող աշխատանքները։
Մարզի ղեկավարի կողմից տրվել են հանձնարարականներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06