Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շրջայցեր համայնքներում՝ հեղեղի հետևանքների վերացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով

04.06.2024

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի ուղեկցությամբ հունիսի 3-ին այցելել են Տաշիր համայնքի հորդառատ անձրևներից տուժած թաղամասեր։

Նախարարն ու մարզի ղեկավարը դիտարկել են համայնքի վնասները, վերականգնման հնարավորությունները, քննարկել հրատապ լուծում պահանջող խնդիրները, զրուցել վնասներ կրած բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին։

Շրջայցը շարունակվել է Գյուլագարակ համայնքում, դիտարկվել է Հոբարձի բնակավայր տանող փլուզված կամուրջը:

 

Մարզային նշանակության ճանապարհի վրա գտնվող կամուրջը վնասվել էր Գարգառ գետի վարարման հետևանքով: Այժմ Հոբարձի կարելի է գնալ Վարդաբլուր բնակավայրի այլընտրանքային ճանապարհով։

 

Մինչ խնդրի հիմնովին լուծումը՝ քննարկվել են ժամանակավոր կամրջի կառուցման հնարավորությունները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14