Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը
04.06.2024

Հունիսի 3-ին` աղետի 9-րդ օրը, կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նիստին մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պատասխանատու պաշտոնյաներ։
Զեկուցվել է երեկ երեկոյան նախարարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Ներկայացվել է տեղեկատվություն ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման վերականգնման, երկաթուղում տարվող վերականգնողական աշխատանքների, Քարկոփ բնակավայրում տարվող լայնածավալ գործընթացի, Ախթալայի կամրջի լուսավորության, վնասների գույքագրման ընթացքի, աղետից տուժած անձանց տրամադրվող հումանիտար օգնության և այլ աշխատանքների մասին։
Տրվել են նոր հանձնարարականներ։