Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԳՄՍ նախարարն ու Լոռու մարզպետը շնորհավորել են Ալավերդու դպրոցականներին

03.06.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, այցելել են Ալավերդի համայնքի Մ. Թանդիլյանի անվան թիվ 10 և Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցներ:

Նրանք հանդիպել են աշակերտների հետ, շնորհավորել տոնական օրվա առթիվ, զրուցել կրթության կարևորությունից, ուսումնական գործընթացներից, ընդգծել, որ պետությունն անում է հնարավորը, որ փոքրիկների մանկությունը լինի անհոգ ու ապահով, որ յուրաքանչյուր երեխա լիարժեք կրթություն ստանա և հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:21:34