Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփիչ խորհրդակցություն

31.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ մայիսի 30֊ին՝ ուշ երեկոյան, անց է կացվել ամփոփիչ խորհրդակցություն, որին ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՀՎԿԱԿ, Սննդի անվտանգության պետական տեսչական մարմնի, ՀՀ ՏԿԵ նախարարության, Ճանապարհային դեպարտամենտի, ՀԷՑ, «Գազպրոմ Արմենիա»ՓԲԸ, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ։ Ամփոփվել են օրվա ընթացքում իրականացված աշխատանքները, տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Մարզպետը հայտնել է, որ այսօր վերականգնվել է Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել հանրության շրջանում։

Մարզի ղեկավարին զեկուցվել է ջրհեղեղից տուժած բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և էլեկտրաէներգիայի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Արամ Ղազարյանին են ներկայացվել աղետի հետևանքով առաջացած վնասների գույքագրման աշխատանքների արդյունքները։

Հստակեցվել են այդ ուղղությամբ վաղվա անելիքները ևս։

Զեկուցվել է փողոցների մաքրման աշխատանքների ընթացքը, նշվել է, որ առաջիկա 1-2 օրերի ընթացքում մաքրման աշխատանքները հիմնականում կավարտվեն։

Ներկայացվել է սննդի պաշարների բաշխման ընթացքը։ Մարզի ղեկավարը նշել է, որ առկա է սննդի բավարար պաշար և անհրաժեշտ է ինտենսիվ կերպով իրականացնել սննդի և ջրի բաշխում՝ բավարարելով բնակչության բոլոր կարիքները։

Ներկայացվել են կամավորական խմբերի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։

Ներկայացվել են

անասնահամաճարակային իրավիճակի կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքները, հակահամաճարակային իրավիճակի վերահսկողությանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները։ Նշվել է, որ շարունակվում են ջրի նմուշառումների և հետազոտությունների աշխատանքները։ Առաջիկա օրերին նախատեսվում է նաև իրականացնել դեռատիզացիոն և դեզինֆեկցիոն աշխատանքներ։

Քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր ևս, տրվել են հանձնարարականներ։

Հստակեցվել են վաղվա անելիքները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07