Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել է օպերատիվ շտաբի ընդլայնված նիստ

30.05.2024

Մայիսի 29֊ին անց է կացվել օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը, որին մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը, այլ պաշտոնատար անձինք։

Նախարարին զեկուցվել են օրվա անելիքները և առավոտյան տրված հանձնարարականների կատարման արդյունքը։
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը տեղեկացրել է, որ Թումանյան փողոցի մաքրման աշխատանքները 90 տոկոսով ավարտվել են։ Մնացած հատվածներում աշխատանքները մեծ ինտենսիվությամբ շարունակվում են։

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը զեկուցել է անասնահամաճարակային իրավիճակի բացառման և կառավարման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:
Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը զեկուցել է բնակիչներին անհրաժեշտ դեղորայքով ապահովելու և առողջապահական ուղղությամբ տարվող աշխատանքները։

Ներկայացվել է նաև վնասների գույքագրման աշխատանքների ընթացքը։

Նախարար Սանոսյանը շտաբի անդամներին տեղեկացրել է Մ6 միջպետական մայրուղու որոշ հատվածներ անցանելի դարձնելու, ինչպես նաև երկաթուղու աշխատանքը մինչև Այրում կայարան և այնտեղից արդեն բեռնատարներով բեռը տեղափոխելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Նախարարը նշել է, որ սննդի և ջրի կարիք չկա։ Կան բավարար պաշարներ, որոնք, ըստ կարիքի, բաշխվում են բնակիչներին։

Նախարարին են ներկայացվել նաև կամավորների աշխատանքի արդյունքները։
Քննարկվել են ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր ևս։
Նախարարի կողմից տրվել են նոր հանձնարարականներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07