Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել գույքագրման հանձնաժողովի մասնակցությամբ

30.05.2024


Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 29-ին խորհրդակցություն է անցկացրել ջրհեղեղից տուժած բնակավայրերում վնասների չափերը գույքագրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ:
Մարզի ղեկավարը ծանոթացել է հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ:
Մայիսի 29-ին խումբն աշխատել է Հաղպատ, Շնող բնակավայրերի հասանելի հատվածներում, Ալավերդու Թումանյան փողոցում, Սանահին կայարան, Էնգելս թաղամասերում, գրանցել բնակիչների և Մ6–ից Հաղպատ գնացող ճանապարհի վրա գործունեություն ծավալող իրավաբանական անձանց գույքային վնասները:
Հանձնաժողովի աշխատանքները շարունակական են։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07