Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օպերատիվ շտաբն ամփոփել է օրվա աշխատանքները

29.05.2024

Ալավերդու համայնքապետարանում անց է կացվել Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, պատասխանատու պաշտոնյաներ։

Նիստին մասնակցել է նաև Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը։

Ներկայացվել են նախարարի կողմից երեկ երեկոյան տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև վաղ առավոտից մեկնարկած աշխատանքների, Ալավերդի քաղաքի փողոցների մաքրման, վնասների գույքագրման, ընթացիկ այլ աշխատանքների կատարման ընթացքը։

Հանձնարարականներ են տրվել՝ կապված վնասների գույքագրման աշխատանքների հետ։

<Ջրառ> ՓԲԸ տնօրենը զեկուցել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ։

Հանձնարարվել է նաև աշխատանքներն իրականացնել համակարգված, հնարավորինս արագ և գրագետ ձևով։

Նիստից ավարտին կրկին այց է կատարվել Մ6 մայրուղի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07