Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին

29.05.2024

Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ՀՀ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր այրեր, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ և բազմաթիվ լոռեցիներ մայիսի 28-ին «Կոտրած եկեղեցի» հուշակոթողի մոտ մասնակցել են Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 106-ամյակին նվիրված միջոցառմանը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների հիշատակը, ապա խորհրդանշական օրվա առթիվ հանրապետական մաղթանք է կատարել Գուգարաց թեմի հոգևոր դասը:
Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 106-ամյակի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել Ա. Փելեշյանը:
Մշակութային ելույթներից հետո ներկաները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել հուշակոթողին, գլուխ խոնարհել՝ վառ պահելով հերոսամարտում ընկած քաջերի անմար հիշատակը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36