Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը և Առողջապահության փոխնախարարն այցելել են Ալավերդի ԲԿ

29.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը մայիսի 29-ին Ալավերդու բժշկական կենտրոնում տեսակցել են Ախթալայի բնակչուհի Գոհար Խաչատրյանին և նրա բալիկին:
Գոհար Խաչատրյանը Ախթալայի առողջության կենտրոնից Ալավերդու բժշկական կենտրոն էր տեղափոխվել ընտանեկան բժշկի ուղեկցությամբ, որտեղ էլ լույս աշխարհ էր բերել առաջնեկին:
Բժշկական կենտրոնի տնօրեն Լորա Սարգսյանը մարզպետին և փոխնախարարին է ներկայացրել նրանց առողջական վիճակը, նշել, որ կատարվել է կեսարյան հատում: Ծննդաբերությունից հետո մայրիկի և երեխայի վիճակը լավ է:
Ալավերդու բժշկական կենտրոնում ներկա պահին հսկվում է ևս մեկ հղի՝ Ճոճկան բնակավայրից: Մարզի ղեկավարը և փոխնախարարը հետաքրքրվել են նաև նրա առողջությամբ:
Նշենք, որ Ճոճկան համայնքից ևս 2 հղի կին գտնվում են Վանաձորի բժշկական կենտրոնում, ապագա մայրիկներն իրենց լավ են զգում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36