Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզը մասնակցում է «Ճանաչիր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսին

27.05.2024

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ` Երևանի Սիզնս այգում անցկացվում է ամենամյա «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային երկօրյա ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Լոռու մարզը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր, զբոսաշրջիկներ։

Նրանք շրջել են տաղավարներով, ծանոթացել մարզերը ներկայացնող ցուցադրություններին։

Լոռու մարզի տաղավարում տեղեկատվական թերթիկների միջոցով ներկայացված են մարզի նյութական և ոչ նյութական ժառանգությունը, զբոսաշրջային հնարավորությունները նաև խոհանոցը, արտադրանքն ու մշակութային կոլորիտը՝ նպատակ ունենալով նպաստել մարզում գործող զբոսաշրջային բիզնեսների ներկայացվածությանը:

Բացօթյա միջոցառմանը ցուցադրված են Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի սաների և աշխատակիցների ձեռքի յուրահատուկ աշխատանքները, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի ցուցանմուշներից իլիկը, ճախարակն ու սանդերքը՝ ստեղծելով լուսանկարչական գրավիչ անկյուն այցելուների համար:

Ցուցադրված են նաև լոռեցի արվեստագետների ձեռքի աշխատանքները, Լոռու մարզի յուրօրինակ բուսատեսակները, քաղցրավենիքը, Լոռին ներկայացնող սննդատեսակները և այլ արտադրանքներ:

Լոռու մարզի գաստրո տաղավարն իր շուրջն է համախմբել բազմաթիվ հյուրերի, ովքեր նաև օգտվում են հյուրասիրությունից: Խոհարարները, շեֆ-խոհարար Արմեն Քեֆիլյանի հետ, հյուրերին են ներկայացնում յուրահատուկ ուտեստներից՝ «Լոռվա տժվժիկը»:

ԼեռնապատիԵրջանիկ տարեցներ մշակութային կազմակերպության երգի֊պարի համույթը հանդես է եկել ազգային երգ ու պարով, Լոռու անուշ բարբառով հեքիաթ է պատմել Փամբակ համայնքի «Հեքիաթի տան» հեքիաթասաց Քնքուշ տատիկը:

Վանաձորցի գեղանկարիչ Տիգրան Թադևոսյանը գեղանկարչության վարպետաց դաս է անցկացրել, գորգագործության վարպաց դաս է նախատեսված նաև Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի մասնագետների կողմից:

Արկածային տաղավարում էքստրեմալ ճամփորդությունների սիրահարները ծանոթանում են նաև մարզի արկածային զբոսաշրջային հնարավորություններին՝ մասնավորապես ռաֆտինգ սպորտաձևին:

Ինֆոտաղավարում Լոռու մարզպետի աշխատակազմի ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը, բաժնի ավագ մասնագետ Անի Մալոյանը այցելուներին ծանոթացնում են Լոռու մարզի զբոսաշրջային հնարավորություններին, Լոռու հարուստ մշակութային ժառանգությանը, հրաշագեղ բնությանը, զբոսաշրջային ծառայություններին:

«Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսի նպատակն է խթանել մարզերում ներքին զբոսաշրջային հոսքերը, բացահայտել մարզի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունը, գինին, համեղ խոհանոցը, մասնակցել հետաքրքիր վարպետաց դասերի։

Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև համաժողով՝ զբոսաշրջային կազմակերպությունների մասնակցությամբ: Մասնագետները քննարկել են Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, խնդիրները:

❕Ցուցահանդեսը կշարունակվի նաև վաղը՝ մայիսի 26֊ին։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36