Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2024
Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Ստորև ներկայացնում ենք փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.
Փակ երթուղիներ՝
1. Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն
2. Դիլիջան – Իջևան
Այլընտրանքային երթուղիներ՝
Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
1. «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան
Հայաստանի ներհանրապետական երթուղի.
1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան
Նշենք, որ այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետարանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցնեը տեղում են և ՆԳՆ-ի, համայնքապետարանների աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները:
Խնդրում և հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։