Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում՝ «ԼՂՀ բնակչության բռնի տեղահանում. նոր մարտահրավերներ համայնքներում» խորագրով
21.05.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա¬րա¬րությունը (ՏԿԵՆ)¬ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ¬) կող¬մից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում մայիսի 17-ին Լոռու մարզպետարանում կազմակերպել էր քննարկում՝ «ԼՂՀ բնակչության բռնի տեղահանում. նոր մարտահրավերներ համայնքներում» խորագրով: Մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ¬) ներկայացուցիչներ Արմեն Քեշիշյանը, Գայանե Նալբանդյանը, Մհեր Հակոբյանը, Տաթև Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի համայնքների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ:
Ողջունելով քննարկման կազմակերպման նախաձեռնությունը՝ Հովհաննես Ավետիսյանն ամփոփ ներկայացրել է ԼՂՀ–ից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ ի սկզբանե իրականացված աշխատանքները և ընթացիկ ծրագրերը: Նա նշել է, որ պետական աջակցության ծրագրերով և միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների օգնությամբ արվել է առավելագույնը մեր հայրենակիցների խնդիրները նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
-ՀՀ կառավարության աջակցությամբ Լոռու մարզպետի աշխատակազմը և մարզի համայնքերն առավելագույն ջանքեր են ներդրել ԼՂՀ–ից բռնի տեղահանված քաղաքացիներին կեցավայրերով ապահովելու և նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ՝ այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալ-հոգեբանական, գույքային և այլն: Մարզում հնարավոր է դարձել խնդիրները հասցնել նվազագույնի: Պետական աջակցության ծրագրերը շարունակվում են: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին,-ասել է փոխմարզպետը։
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հանդիպման նպատակն է Լոռու մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել և հստակեցնել ԼՂՀ բնակչության բռնի տեղահանման արդյունքում համայնքապետարանների համար առաջացած մարտահրավերներն ու կարիքները, ընթացիկ խնդիրները՝ առաջիկայում դրանց լուծման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու նպատակով:
Քննարկման ընթացքում ընդհանուր առմամբ, անդրադարձ է կատարվել նախադպրոցական կրթության ապահովման, զբաղվածության, առողջապահության, սոցիալ-հոգեբանական, կենցաղային, գույքային մի շարք հարցերի, ընթացիկ խնդիրների: Վերջիններս համայնքառհամայնք կգույքագրվեն և կտրամադրվեն գործընկեր կազմակերպությանը: