Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանգստյան օրը՝ «Սաբինե» փոքր խմբով տանը

13.05.2024

Lոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, մայիսի 11-ին այցելել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների «Սաբինե» փոքր խմբով տուն, որն արդեն 6 տարի գործում է Վանաձորում՝ «Կարիտաս Ավստրիա Ինսբրուկ» և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունների ծրագրերի և աջակցության շնորհիվ:
Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի գործունեությունն ապահովող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, զրուցել «Սաբինե» փոքր խմբով տան աշխատակիցների և երեխաների հետ, տեղեկանալ մանկական շուրջօրյա խնամք իրականացնող կենտրոնի առօրյայի և պայմանների մասին:
Հանդիպմանը ներկա էին նաև Ինսբրուկի թեմի եպիսկոպոս Հերման Գլետտերը, «Կարիտաս Ավստրիա Ինսբրուկ» ծրագրի ղեկավար Էլիզաբեթ Հաունը, «Սաբինե» փոքր խմբով տան ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի ներկայացուցիչներ:
Ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանի ներկայացմամբ՝ «Սաբինե» փոքր խմբով տանը մինչ օրս խնամք և դաստիարակություն է ստացել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող 27 երեխա, նրանց համար ապահովվել է կայուն և հոգատար ընտանեկան միջավայր: Ներկայում այստեղ բնակվում է 8 երեխա՝ 6 աղջիկ և երկու տղա:
Մարզպետի տեղակալը կարևորել է «Կարիտաս Ավստրիա Ինսբրուկ», «Հայկական Կարիտաս» ՀԿ-ների աշխատանքը Լոռու մարզում, բարձր գնահատել կազմակերպությունների արդյունավետ համագործակցությունը Լոռու մարզպետի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել նրանց՝ «Սաբինե» փոքր տան գործունեությունը պատշաճ կազմակերպելու համար:
Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից շնորհակալագրով է պարգևատրել «Սաբինե» փոքր խմբով տան ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանին` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների նկատմամբ մայրական խնամք և հոգատարություն ցուցաբերելու, ընտանեկան ջերմ միջավայր ապահովելու, նրանց համակողմանի զարգացմանը նպաստելու համար:
Ծրագրի աջակիցները նշել են, որ կշարունակեն օգնել «Սաբինե» փոքր տան հետագա գործունեությանը: Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործությունն՝ ի շահ երեխաների լավագույն ապագայի:
Հյուրերը շրջել են խնամքի տանը, ծանոթացել երեխաների նախասիրություններին, զրուցել նրանց հետ, հետաքրքիր հանգստյան օր անցկացրել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36