Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 79-րդ տարեդարձը Լոռու մարզում նշվեց հանդիսավորությամբ

10.05.2024

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, վետերաններ ու զինվորականներ, ԵԿՄ անդամներ, քաղաքացիներ այցելել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշակոթող, հարգանքի տուրք մատուցել հաղթանակի կերտման գործում իրենց անուրանալի ներդրումն ունեցած հայորդիների հիշատակին։
Ներկաները ծաղկեպսակներ են դրել և ծաղիկներ խոնարհել անմար կրակի առջև։ Այնուհետ այցելել են Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում տեղադրված Անհայտ զինվորի հուշարձան, ծաղիկներ խոնարհել և կրկին հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36