Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջների, ոլորտի վերահսկողության հետ կապված հարցեր

08.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին և տեսչական մարմնի ներկայացուցիչներին:

Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջների, աշխատանքային իրավունքի, ոլորտի վերահսկողության հետ կապված հարցեր։

Որպես աշխատանքային իրավունքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակն էր քննարկել և վերհանել աշխատանքի կազմակերպման ընթացքում ծագած և լուծում պահանջող խնդիրները:

Լոռու մարզպետը կարևորել է նման քննարկումներն ու իրազեկման միջոցառումները, նշել, որ շահագրգիռ կառույցների կողմից աշխատանքային իրավունքներին առնչվող հարցերի վերհանումը կանխարգելում է աշխատանքային գործընթացում ծագող խնդիրները: Արամ Ղազարյանը կարևորել է նաև օրենքի գերակայությունը գործատու-աշխատակից հարաբերություններում: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:

Քննարկման ընթացքում մասնակիցները հարցեր են բարձրացրել աշխատանքային իրավունքների, համատեղության կարգով և արտաժամյա աշխատանքի, աշխատանքային պայմանագրերի հետ առնչվող խնդիրների վերաբերյալ և այլն:

Լոռու մարզպետը և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել են ամբողջացնել բարձրացված խնդիրները՝ սեղմ ժամկետներում համապատասխան կառույցներին ներկայացնելու և լուծումներ գտնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36