Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում զոհված զինծառայողների ընտանիքի անդամների՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնության և սպասարկման արտոնությունների վերաբերյալ

08.05.2024

Մայիսի 7-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, մարզի համայնքների սոցիալական աշխատողների և զորակոչային պատասխանատուների մասնակցությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամների՝  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնության և սպասարկման արտոնությունների վերաբերյալ» իրազեկման թերթիկի  ներկայացման նպատակով: Վերջինս լույս է տեսել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ:

Գոռ Ասրյանը ներկաներին տեղեկացրել է, որ գրքույկը կազվել է մի շարք իրավական ակտերի հիման վրա և ամբողջական տեղկատվություն է ներկայացնում  Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամների՝ ինչպես՝

ü  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնության և սպասարկման արտոնությունների,

 այնպես էլ՝

ü  ՀՀ օրեսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության երաշխիքների և արտոնությունների  վերաբերյալ:

Իրազեկման թերթիկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://lori.mtad.am/files/announcements/16246.pdf  :

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ համայնքապետարանների պատասխանատուների կողմից իրազեկման թերթիկները կփոխանցվեն զոհված զինծառայողների ընտանիքներին, անհրաժեշտության դեպքում կտրամադրվի խորհրդատվություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38