Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալագրեր ՝ «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին

08.05.2024

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մայիսի 7-ին հյուրընկալել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարում առաջին տեղը գրաված Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական (5-9-րդ դասարաններ) և Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցների (10-12-րդ դասարաններ) աշակերտներին, ուսուցիչներին, տնօրեններին և մարզիչներին։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից փոխմարզպետը շնորհավորել է մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ, մաղթել շարունակական ձեռքբերումներ։ Նա բարձր է գնահատել մարզիչների և դպրոցների ուսուցչական անձնակազմերի աշխատանքը և նշել, որ սպորտը մշտապես մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում է, և մարզպետի աշխատակազմը շարունակելու է աջակցել ոլորտին.
- Մեզ համար մեծ ոգևորություն է արձանագրել, որ մեր մարզի դպրոցականները տարեցտարի ավելի մեծ նվաճումներ են գրանցում սպորտի ոլորտում։ Ձեր հաղթանակը յուրաքանչյուրիդ և հատկապես ձեր մարզիչների, ուսուցիչների անձնվեր աշխատանքի արդյունքն է,-ասել է նա:
Մրցանակակիրներին շնորհավորել է նաև մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը: Նա նշել է, որ մրցաշարի շրջանակում երկու դպրոցներին տրամադրված գումարները կուղղվեն նոր գույք ձեռք բերելուն։
Մրցաշարում պատվավոր առաջին տեղը գրավելու համար Լոռու մարզպետի շնորհակալագրով են պարգևատրվել թիվ 5 ավագ դպրոցի աշակերտներ Սամվել Վարդանյանը, Էրիկ Միսակյանը, Մոնիկա Վարդանյանը, Միլենա Մնացականյանը և թիվ 23 հիմնական դպրոցի աշակերտներ Դիանա Մուրադյանը, Սոս Միտիչյանը, Արտյոմ Հարությունյանը, Միլա Ավագյանը։
Սաներին լավագույնս պատրաստելու և բարձր արդյունքներ գրանցելու համար մարզպետի շնորհակալագրերի են արժանացել «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ծատուրյանը, սեղանի թենիսի մարզիչ Աշխեն Ասոյանը, Զինաիդա Պապիկյանը, Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարզիչ Տիգրան Թումանյանը, թիվ 5 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Լևոն Հովհաննիսյանը և Հրանտ Անդրեասյանը, թիվ 23 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Ջանիբեկ Եգանյանը և Լիաննա Շեկոյանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից նախատեսվող մասսայական մարզական միջոցառումները մշտապես լավագույնս կազմակերպելու և բարձր արդյունքներ գրանցելու համար շնորհակալագիր է հանձնվել Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանին, իսկ մարզական միջոցառումներին մշտապես ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և գերազանց արդյունքներ գրանցելու համար՝ թիվ 23 և թիվ 5 դպրոցներին:
Թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ղազարյանը և թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյանը շնորհակալություն են հայտնել մարզպետի աշխատակազմին՝ մշտական ուշադրության և հոգածության համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38