Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

06.05.2024

Մայիսի 6-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզպետ Արամ Ղազարյանին են ներկայացվել տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ընթացիկ աշխատանքները, ոլորտային խնդիրները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքաշինության և ճանապարհաշինության ոլորտներում իրականացվող կապիտալ և սուբվենցիոն ծրագրերին, առողջապահության, կրթության բնագավառների, գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ աշխատանքներին, միջոցառումներին և այլն:
Մարզպետը քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության տակ պահել համայնքներում ապօրինի կառուցված շինությունների հաշվառման, դրանց ապամոնտաժման և հետագայում նման դեպքերի բացառման հարցը և նշել, որ չի հանդուրժելու ապօրինաշինության որևէ դեպք Լոռու մարզում:
«Վերջին զանգի» տոնակատարություններին ընդառաջ՝ Արամ Ղազարյանը Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանին հանձնարարել է դպրոցներում բացառել դրամահավաքի որևէ դրսևորում և հարցն առնել անձնական հսկողության տակ:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամների՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնության և սպասարկման արտոնություններին: Արամ Ղազարյանը հանձնարարել է իրազեկման միջոցառումներ իրականացնել՝ հանրության լիարժեք տեղեկացվածությունն ապահովելու նպատակով:
Մարզպետը կարևորել է բարձրացված բոլոր հարցերի նկատմամբ հետևողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը, տարբեր ոլորտներում տարվող գործընթացների, ծրագրերի, հանձնարարականների ժամկետների նկատմամբ խիստ վերահսկողությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել այլ ոլորտային ծրագրերի, ընթացիկ աշխատանքների, տրվել են հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36