Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆուտզալի բաց առաջնություն՝ Ալավերդի համայնքում
06.05.2024
Մայիսի 3-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ ներկա է գտնվել Ալավերդու Օլեգ Գորբունովի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անց կացվող
«Ալավերդի համայնքի ղեկավարի գավաթ- 2024» ֆուտզալի բաց առաջնության եզրափակիչ հանդիպմանը:
Եզրափակչում թեժ պայքար է ծավալվել «Մարզադպրոց» և «Հայպեչ» թիմերի միջև։
3-1 հաշվով առաջին մրցանակի է արժանացել «Հայպեչ» թիմը, երկրորդ՝ «Մարզադպրոց» թիմը։ Ալավերդի համայնքի ղեկավարի մրցանակներին են արժանացել նաև «Մետալուրգ» (3-րդ տեղ) և «Լալվար» (4-րդ տեղ) թիմերը։ Հաղթող թիմերին պատվոգրեր, գավաթներ և մրցանակներ են հանձնել մարզի ղեկավարը և համայնքապետը։
Պարգևատրվել են նաև անհատական անվանակարգերում լավագույնը ճանաչված ֆուտբոլիստները։
Մարզպետը ողջունել է խաղի բոլոր մասնակիցներին, առանձնահատուկ շնորհավորել՝ հաղթող թիմերին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։
Մարզի ղեկավարը կարևորել է ֆուտզալ սպորտաձևի զարգացումը և նման մարզական առաջնությունների կազմակերպումը մարզի բոլոր համայնքներում, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանումը։
Հաղթող թեմերին շնորհավորել է նաև համայնքի ղեկավարը։
Առաջնության մեկնարկը տրվել էր ապրիլի 23-ին։ Առաջնությանը մասնակցել են «Էնգելս», «Մարզադպրոց», «Հայպեչ», «Ախթալա 1», «Օձուն», «Մետալուրգ», «Ախթալա 2», «Սանահին կայարան», «Ըմբշամարտի դպրոց», «Լալվար», «Ծաթեր» և Ալավերդու համայնքապետարանի թիմերը։