Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում

29.04.2024

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը ապրիլի 26-ին քաղաքացիների ընդունելություն է անցկացրել: Բարձրացված խնդիրներին, ըստ ոլորտների, առավել համակողմանի պարզաբանումներ տալու նպատակով ընդունելությանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Ընդունելությանը մասնակցած 25 քաղաքացիներ՝ Վանաձոր, Սպիտակ, Փամբակ, համայնքներից, հարցեր են բարձրացրել զբաղվածության ապահովման, սոցիալական աջակցության, բնակարանային պայմանների բարելավման, կրթական, առողջական և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:
ԼՂ-ից բռնի տեղահանված և Վանաձորում ապաստանած մի խումբ քաղաքացիներ մարզպետի տեղակալին դիմել են զբաղվածության ապահովման և կեցության հարցերով: Նրանց ներկայացվել են պետական աջակցության ծրագրերը՝ ինչպես մասնագիտական ուսուցումների, այնպես էլ՝ վճարվող աշխատանքային պրակտիկայի, զբաղվածության ապահովման վերաբերյալ՝ առաջարկելով դիմել ՄՍԾ տարածքային կառույցներին: Ներկայացվել է նաև բռնի տեղահանված բնակիչների համար բնակարանային ապահովման ծրագիրը, որով նախատեսվում է այն իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում՝ հավաստագրերի տրամադրման միջոցով։
Ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել են ընդունելությանը մասնակցած բոլոր քաղաքացիների բարձրացրած խնդիրները, տրվել են պարզաբանումներ։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36