Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորագրեր՝ Պարի միջազգային օրվա առթիվ

29.04.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Պարի միջազգային օրվա առթիվ՝ ապրիլի 29-ին, հյուրընկալել և շնորհավորագրեր է հանձնել Լոռու մարզի պարարվեստի մի խումբ գործիչների:
Մարզպետը շնորհավորել է պարարվեստի նվիրյալներին մասնագիտական տոնի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել ազգային մշակույթը պահպանելու և զարգացնելու, տարբեր բեմերում բարձր վարպետությամբ Լոռին ներկայացնելու համար.
- Մեր մարզը, մեր երկիրն առավել ճանաչելի են դառնում նաև տարբեր փառատոներում և միջազգային մրցելույթներում ձեր ներկայանալի մասնակցության շնորհիվ: Շատ կարևոր է, որ դուք հանդես գաք նոր մտահղացումներով, ստեղծագործական նոր ծրագրերով և գաղափարներով: Մաղթում եմ ձեզ աշխատանքային հաջողություններ և ստեղծագործական վերելքներ, իմ շնորհավորանքները փոխանցեք նաև ձեր գործընկերներին և սաներին, - ասել է Արամ Ղազարյանը:
Պարի միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետի շնորհավորագրերով են պարգևատրվել պարարվեստի՝ ինչպես վաստակաշատ արտիստներն, այնպես էլ՝ ոլորտի երիտասարդ ներկայացուցիչները:
«Հայ պարարվեստի պահպանման, զարգացման և սերունդներին փոխանցելու գործում Դուք իրականացնում եք անգնահատելի ու անձնվեր աշխատանք: Տասնյակ տարիներ Ձեր ողջ ներուժը Դուք ծառայեցրել եք մշակույթի այն ճյուղին, որը աշխարհայացքի և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկն է: Ձեր կրթած սերունդներն ինքնաճանաչման ու ազգային արժեքների բացահայտման ճանապարհին տիրապետում են պարի լեզվին, որով տարբեր բեմերից ներկայացնում են մեր պատմությունը, մշակույթը, բարքերն ու առանձնահատկությունները՝ հաստատելով մեր դարավոր մշակութային ժառանգությունը»,- ասված էր Լոռու մարզպետի շնորհավորագրում:
Ներկաները շնորհակալություն են հայտնել Արամ Ղազարյանին գնահատանքի, ուշադրության և ջերմ ընդունելության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 12:32:30