Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ

26.04.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր,
ի սրտե շնորհավորում եմ Քաղաքացու օրվա կապակցությամբ:
Օրվա ամրագրումը Հայաստանի Հանրապետության տոնացույցում նպատակ ունի կարևորելու քաղաքացու առանցքային դերակատարությունը պետության համար կարևոր հարցերի լուծման, որոշումների կայացման գործում, քաղաքացուն ներկայացնելու՝ որպես ժողովրդավարական պետության բարձրագույն արժեք: Միակամ ու միասնական լինելու գաղափարն է նաև դրված այս տոնի հիմքում՝ այն շեշտադրմամբ, որ համախմբվածությամբ և մեկս մյուսիս վստահելով՝ կարող ենք իրականություն դարձնել զարգացած, պաշտպանված ու անվտանգ պետություն ունենալու մեր տեսլականը:
Այս համատեքստում կարևոր է հատկապես իրավագիտակից ու պահանջատեր քաղաքացու դերակատարությունը, ով նաև հստակ գիտակցում է իր պարտավորություններն ու պատասխանատվությունը պետության հանդեպ: Վստահ եմ՝ ունենք կամք ու վճռականություն ձևավորելու հենց այսպիսի հասարակություն, որը իր երկրի հանդեպ բացարձակ հոգատարությամբ կկերտի հզո՛ր պետություն:
Շնորհավո՛ր քաղաքացու օր:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55