Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
22.04.2024
Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Լոռու մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:
Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած անձինք, ովքեր կներկայացնեն պետության, հայրենիքի, քաղաքացու մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը, հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններով ու ձեռքբերումներով կկիսվեն քննարկումների մասնակիցների հետ՝ ոգեշնչելով, ոգևորելով երիտասարդներին։
Քննարկումներին կհաջորդեն մշակութային միջոցառումներ տվյալ համայնքներում։ Սիրով հրավիրում ենք:
Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ միջոցառումները Լոռու մարզում կանցկացվեն
Վանաձոր համայնքում՝
«Վանաձորի Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում՝ 11։00-ին,
«Շահումյան բնակավայրի կրթամարզամշակութային համալիր» ՀՈԱԿ-ում ՝ 11։00-ին,
Փամբակ համայնքում՝
Դեբեդ բնակավայրի «Գրադարակ Դեբեդ» գրադարանի սրահում ՝ 14:00-ին,
Ալավերդի համայնքում՝
«Ալավերդի քաղաքային համայնքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում ՝ 14:00-ին,
«Օձունի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում՝ 14:00-ին,
«Շնողի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում՝ 11։00-ին,
«Ախթալայի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ 14:00-ին,
Սպիտակ համայնքում՝
«Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում՝ 11։00-ին,
Ստեփանավան համայնքում՝
«Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ում՝ 14:00-ին,
Թումանյան համայնքում՝
«Թումանյանի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում՝ 14.00-ին,
Տաշիր համայնքում՝
«Տաշիր համայնքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում՝ 11.00-ին,
Լոռի Բերդ համայնքում՝
Լոռի Բերդի հիմնական դպրոցում՝ 11.00-ին,
Կողեսի համայնքային կենտրոնում՝ 14.00-ին,
Գյուլագարակի համայնքապետարանում՝ 11.00-ին: