Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր հնարավորություններ՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի ֆերմերների, փոքր ագրոբիզնեսների ու զբոսաշրջային ձեռնարկությունների համար

19.04.2024

«Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում (SIGMA) ծրագրի մեկնարկը տրված է: Ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում: Այն նոր հնարավորություններ է ստեղծում Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ֆերմերների, ագրոբիզնեսների ու փոքր զբոսաշրջային ձեռնարկությունների համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է «DAI Global» միջազգային ընկերության և իր հայաստանյան մասնաճյուղի կողմից։ Տեղական գործընկերն է «AM Partners Consulting Company»-ն:
Լոռու մարզում այս պահին նախնական հավանության արժանացած ծրագրերից են Մարգահովիտ բնակավայրում մեղվաբուծության գիտակրթական և արտադրական կենտրոնի հիմնման, Վահագնի բնակավայրում գեոմեմբրանային ջրամբարի կառուցման, իսկ Սպիտակ համայնքում՝ ավտոմատացված շարժական ոռոգման համակարգի ներդրման ենթածրագրերը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38