Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դեբետում կկառուցվի կրթության արդի չափանիշներին համապատասխան կրթօջախ

11.04.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը ապրիլի 10-ին մասնակցել են Փամբակ խոշորացված համայնքի Դեբետ բնակավայրում կառուցվելիք հանրակրթական դպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Ներկա էին նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, ՔՈԱՖ-ի ներկայացուցիչներ, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր:
Դեբետի դպրոցը կառուցվում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի» շրջանակներում՝ COAF-ի բարերարներ Հարություն և Սյուզան Մանգոյանների ժառանգների հովանավորությամբ:
Ծրագրի արժեքն ավելի քան 1.7 միլիոն ԱՄՆ դոլար է:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը և Լոռու մարզպետն իրենց ելույթներում անդրադարձել են հանրակրթության ոլորտում պետական միջոցներով կատարվող ներդրումներին, մասնավորապես 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու, հիմնանորոգելու կառավարության ծրագրերին, որը նպատակ ունի Հայաստանի բոլոր բնակավայրերում կրթական բարենպաստ պայմաններ ստեղծելով՝ կրթությունը դարձնել առավել հասանելի։
-Վստահ եմ, որ լավ կրթական միջավայրում, կրթության հարուստ բովանդակությամբ, արհեստավարժ ուսուցիչներով նոր դպրոց կունենանք: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ուզում ունենալ մեր երկրում կրթության ոլորտում փոփոխություններին ուղղված ծրագրերին,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ևս շնորհավորել է ներկաներին դպրոցի շինարարության մեկնարկի կապակցությամբ: Նա շնորհակալության է հայտնել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին և բարերարներին ծրագիրը Դեբետում իրականացնելու համար:
- Կարժ ժամանակում ունենալու ենք նորարարական և առաջադեմ կրթական կառույցներ, որոնք կօգնեն աշակերտներին ստեղծարար միջավայրում բացահայտել իրենց ներուժը, զարգացնել կարողությունները՝ ստանալով որակյալ կրթություն: Լիահույս եմ, որ համատեղ ծրագրերով կունենաք կրթված հասարակություն և զարգացած համայնքներ,- ասել է Արամ Ղազարյանը:
Դպրոցի կառուցման «Գիր հաստատման» հուշաթուղթը, բարերների ստորագրությամբ և դպրոցի կրտսեր աշակերտների ձեռքերով, դրվեց շինության հիմքում, որով տրվեց Դեբետի դպրոցի շինարարության պաշտոնական մեկնարկը:
Կառուցվելիք դպրոցը կլինի կրթության արդի չափանիշներին համապատասխան կրթօջախ. կունենա ժամանակակից դասարաններ, լաբորատորիաներ, ստեղծագործական տարածքներ, սպորտային խաղահրապարակներ՝ Դեբետում ստեղծելով նոր կրթական միջավայր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում դպրոցի շենքը հագեցած կլինի գերժամանակակից սարքավորումներով, որոնք կխթանեն արդյունավետ ուսուցման գործընթացը։
Նոր դպրոցը կծառայի՝ որպես հիմնական ուսումնական հաստատություն՝ ներառելով տարրական, միջնակարգ և ավագ դպրոցների ծրագրերը։ Շենքը կբավարարի շուրջ 190 աշակերտի ուսումնառության պահանջները: Դպրոցի բացումը նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերին:
Դեբետի միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 114 աշակերտ, նրանց ուսումնառությունը ժամանակավորապես կազմակերպվում է COAF ՍՄԱՐԹ կենտոնում և Դեբետի վարչական շենքում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38