Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը

10.04.2024

 

Ապրիլի 8-ից 9-ը Վանաձոր համայնքի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը:

 Մասնակցում էին  տարածաշրջանային փուլերում հաղթած և 2-րդ տեղեր գրաված հանրակրթական դպրոցների 21 թիմեր: Ըստ տարիքային խմբերի մրցանակակիրներ դարձան.

1-3-րդ դասարանցիների մրցույթում՝

1.     Լեռնահովիտի միջնակարգ դպրոցը,

2.    Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցը,

3.    Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցը:

4-6 դասարանցիների մրցույթում՝

1.             Գուգարքի միջնակարգ դպրոցը,

2.            Ալավերու թիվ 12 հիմնական դպրոցը

3.            Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցը:

Ներկաներին իր և մարզպետ Արամ Ղազարյանի անունից ողջունել, մրցանակակիրներին ու հաղթողներին ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով ու գավաթներով է պարգևատրել Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը: Նա հույս է հայտնել, որ առաջին մրցանակակիրները փայլուն մրցելույթներով հանդես կգան նաև հանրապետական փուլում և նոր հաղթանակներ կգրանցեն:

Առաջին տեղերը գրաված թիմերը մեր մարզը կներկայացնեն մայիսին Վանաձորում նախատեսված հանրապետական եզրափակիչ փուլում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27