Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Ղազարյանը Շահումյան, Գուգարք և Դարպաս բնակավայրերում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

10.04.2024

Ապրիլի 9-ին մարզպետ Արամ Ղազարյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն այցելել են նաև Շահումյան, Գուգարք և Դարպաս բնակավայրեր, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին, հանդիպում ունեցել բնակիչների հետ, հաղորդակից դարձել նրանց կողմից բարձրացված խնդիրներին:

Շահումյան բնակավայրում 2023թ.-ին իրականացվել են 1,2,4,5,6,9 փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 179.6 մլն դրամ:

Այստեղ, ասֆալտապատման աշխատանքներում արձանագրված թերությունների հետ կապված մարզի ղեկավարը հանձնարարել է շտկումներ իրականացնել, վերացնել բոլոր խնդիրները:

Փողոցների նորոգման և լուսավորության ապահովման ծրագրեր կան նախատեսված նաև այս տարվա համար՝ նպատակ ունենալով ճանապարհները տարեցտարի բարեկարգել ամբողջությամբ, ապահովել նաև բնակավայրի ամբողջական լուսավորությունը: Այստեղ պաշտոնյաները եղել են նաև դպրոցում, ծանոթացել պայմաններին:

Տնօրեն Ռիտա Հարությունյանը մարզի ղեկավարին է ներկայացրել ուսումնառության գործընթացը, դպրոցում իրականացվող ծրագրերը, նաև առկա խնդիրները:

Գուգարք բնակավայրում ընթացքի մեջ է 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցումը: Առաջին փուլի ծրագրի արժեքը 90.2 մլն դրամ է: Առաջին փուլի աշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ.-ին: Ի դեպ, երկրաշարժից հետո, բնակավայրի մանկապարտեզը գործել է տնակներում: Մանկապարտեզը կունենա բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների նախադպրոցական կրթությունը և ժամանցը պատշաճ կազմակերպելու համար:

Գուգարք բնակավայրում 2023թ.-ին հիմանորոգվել են Էներգետիկների 5-րդ փողոցը և Քոթեջային 1,2,3,4,9-րդ փողոցները, 14-րդ փողոցում կառուցվել է սելավատար: Այս տարի նախատեսվում է իրականացնել ևս 4 փողոցների հիմնանորոգում: Ծրագրերը հաստատման փուլում են:

Դարպաս բնակավայրում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են 3-րդ և 4-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 68.9 մլն դրամ է կազմել: Աշխատանքներն ավարտվել են 2023թ.:

Շահումյան, Գուգարք, Դարպաս բնակավայրերի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում վերջիններս շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը, Ա. Ղազարյանին, Ա. Փելեշյանին նման մեծածավալ ծրագրերի իրականացման համար և նշել, որ տարիներ շարունակ զրկված են եղել նորոգված փողոցներ և ենթակառուցվածքներ ունենալու հնարավորություններից: Նրանք բարձրացրել են նաև մի շարք խնդիրներ՝ կապված տրանսպորտային երթևեկության, լուսավորության, էլեկտրական գծերի արդիականացման, կոյուղագծերի նորոգման, աղբահանության, ջրմատակարարման և այլնի վերաբերյալ: Մարզի ղեկավարը նշել է, որ խնդիրները հիմնականում ընդհանրական են բոլոր բնակավայրերի համար: Դրանք արձանագրվում են և ըստ առաջնահերթության լուծումներ կստանան:

Որոշ հարցերի հետ կապված՝ մարզպետը նշել է, որ լրացուցիչ ուսումնասիրություններ կկատարվեն և բնակիչներին կներկայացվեն արդյունքները:

Արամ Ղազարյանը նշել է, որ նման այցերը համայնքներ և հանդիպումները քաղաքացիների հետ պարբերական բնույթ կկրեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36