Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվել են գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերը

10.04.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, վարչության պատասխանատու այլ պաշտոնյաներ Ալավերդու համայնքապետարանում հանդիպում են ունեցել համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցների, խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների, տարածաշրջանի գյուղատնտեսների, ֆերմերների հետ՝ «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի», ինչպես նաև պետական օժանդակությամբ իրականացվող գյուղատնտեսական այլ ծրագրերի ներկայացման, ոլորտին առնչվող հարեցրի քննարկման նպատակով:
Ինչպես հայտնի է, Բուսաբուծության աջակցության ծրագիրը նախատեսվում է իրականացնել այս տարի և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Ըստ մարզերի, խթանվում է գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։ Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝
• հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
• հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
• բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։
Վարչության աշխատակիցները պարզաբանումներ տվել գյուղատնտեսության և բուսաբուծության ոլորտում ներկաներին հետաքրքրող այլ հարցերի վերաբերյալ ևս։ Գոռ Ասրյանը նշվել է, որ ծրագրերից օգտվելու ցանկության դեպքում Լոռու մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է տրամադրելու լրացուցիչ խորհրդատվական աջակցություն:
Քննարկվել են գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ համայնքում առկա հակակարկտային կայանները ապակոնսերվացնելու, վերջիններիս աշխատունակության և նպատակային օգտագործման հետ կապված հարցեր ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36