Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հետ

10.04.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ապրիլի 9-ին Վանաձորի համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, աշխատակիցների, խոշորացված համայնքի կազմում ընդգրկված վարչական բնակավայրերի ղեկավարների մասնակցությամբ:
Մարզի ղեկավարը նշել է, որ մարզում՝ այդ թվում և Վանաձորում, այս տարի ևս պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով մեծածավալ շինաշխատանքներ են իրականացվում: Շարունակական կերպով ընթանում են 2023 թ. մեկնարկած ծրագրերը, 2024թ.-ի համար նախատեսված ծրագրերի մի մասը նույնպես արդեն մեկնարկել է, մյուսները կսկսվեն առաջիկայում:
-Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի կառուցողական մթնոլորտում իրականացնել մեր աշխատանքները՝ հանուն Վանաձորի, մեր մարզի, երկրի շարունակական զարգացման: Մեզնից յուրաքանչյուրն իր կատարած աշխատանքով մեծ առաքելություն ունի՝ զորավիգ լինելու Հայաստանի Հանրապետությանը,- իր խոսքում նշել է մարզի ղեկավարը:
Նա անդրադարձել է նաև համայնքային մի շարք խնդիրների՝ համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներին հորդորելով հետևողական լինել դրանց լուծման հարցում:
Արկադի Փելեշյանը իր և համայնքապետարանի աշխատակազմի անունից շնորհակալություն է հայտնել Արամ Ղազարյանին նման հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ բարձրացված ցանկացած խնդիր մարզպետի և մարզպետի աշխատակազմի կողմից արագ արձագանք և լուծում է ստանում:
Մարզի ղեկավարը նշել է, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու՝ տարբեր ոլորտներում առկա խնդիրները օպերատիվ կերպով քննարկելու և լուծելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36