Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էկոպարեկային ծառայությունն ունենալու է 7 մարզային ստորաբաժանում

10.04.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ապրիլի 9-ին հյուրընկալել է Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին և ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանին:
Լոռու մարզպետը, ողջունելով էկոպարեկային ծառայության ղեկավար կազմին, կարևորել է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությունը՝ էկոպարեկային ծառայության ստեղծումը և գործունեությունը, ինչպես նաև հայտնել իր պատրաստակամությունը համագործակցել շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներում։
Էկոպարեկային ծառայության պետ Վ. Կիրակոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետ Ա. Ղազարյանին ընդունելության համար և վստահեցրել, որ ինքն անձամբ և իր ղեկավարած գերատեսչությունն անչափ կարևորում են ՏԻՄ-երի հետ արդյունավետ համագործակցությունը և ողջունում են շրջակա միջավայրն ավելի լավը դարձնելուն ուղղված յուրաքանչյուր քայլ։
Վ. Կիրակոսյանը նաև նշել է, որ էկոպարեկային ծառայությունն ունենալու է 7 մարզային ստորաբաժանում և շեշտել, էկոպարեկային ծառայության գործունեությամբ պայմանավորված, մարզերում նոր ստեղծվող աշխատատեղերի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Լոռու մարզում անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված և օրենսդրությամբ նախատեսվող քայլերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36