Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարարը և մարզպետը ծանոթացել են Վանաձորի Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ փողոցների հիմնանորոգման աշխատանքներին

09.04.2024

Ապրիլի 8-ին Վանաձորում իրականացված շրջայցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել են նաև Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ փողոցների հիմնանորոգման աշխատանքներին։
Տիգրան Մեծ պողոտայի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։
Պայմանագրային արժեքը կազմում է 432 611 241 ՀՀ դրամ։
Աշխատանքները մեկնարկել են 2023թ-ին։ Ներկայումս նշված հատվածում իրականացվում են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի հուլիսի վերջին։
Սանկտ-Պետերբուրգ փողոցի հիմնանորոգման աշխատանքները նույնպես իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։
Պայմանագրային արժեքը` 522 620 150 ՀՀ դրամ։
Ներկայումս նշված հատվածում իրականացվում են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։ Այս հատվածի շինարարական աշխատանքները ևս նախատեսվում է ավարտել 2024 թվականի հուլիսի վերջին։
Տեղում նախարարը և մարզի ղեկավարը զրուցել են շինարարների հետ, հանձնարարել աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36