Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նախարարը և մարզի ղեկավարը հետևել են Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին
09.04.2024
Ապրիլի 8֊ին, աշխատանքային շրջայցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ հետևել են նաև Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին։
Աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում` ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով։
Պայմանագրային արժեքը կազմում է 977 330 966 ՀՀ դրամ։
Աշխատանքները մեկնարկել են 2023թ-ին։
2024թ-ին նախատեսված շիանարարական աշխատանքները մեկնարկել են: Ներկայումս կատարվում է հենապատերի կառուցման և հողային պաստառի վերականգման աշխատանքներ։
Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա հուլիսի սկզբին:
Նախարարը և մարզպետը ընդհանուր առմամբ, դրական են գնահատել աշխատանքների ընթացքը։