Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծ պատասխանատվությամբ մոտենալ կրթական գործընթացին. Լոռու մարզպետի պահանջը

09.04.2024

Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանն ապրիլի 8-ին մարզի հանրակրթական դպրոցների ղեկավարներին է ներկայացրել Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանշանակ պետ Գարեգին Քարհանյանին:
Կամո Աշրաֆյանը նշել է, որ Գարեգին Քարհանյանը ոլորտում ունեցած իր փորձով և ներուժով կնպաստի Լոռու մարզում կրթությունը, մշակույթն ու սպորտը զարգացնելու և այս բնագավառներում շարունակական հաջողություններ գրացնելու գործընթացին:
Ողջունելով ներկաներին՝ վարչության պետը համոզմունք է հայտնել, որ ամենօրյա հետևողական աշխատանքով և համատեղ ջանքերով կարող են էական հաջողություններ գրանցել: Գ. Քարհանյանը դպրոցների տնօրեններին փոխանցել է մարզպետ Արամ Ղազարյանի պահանջը և իր դիրքորոշումը ևս. մեծ պատասխանատվությամբ մոտենալ կրթական գործընթացին, ապահովել որակյալ կրթություն, խիստ հետևողական լինել կարգապահական բոլոր հարցերում, իրականացնել արդյունավետ կառավարում:
Խորհրդակցության ընթացքում տնօրենները բարձրաձայնել են ոլորտին առնչվող մի շարք խնդիրների մասին: Վարչության պետը վստահեցրել է, որ մարզպետի աշխատակազմը հետևողական կլինի դրանց լուծման հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38