Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դիտարկվել է Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
08.04.2024
Ապրիլի 8֊ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել են Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։
Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։
Պայմանագրային արժեքը կազմում է 3 153 360 000 ՀՀ դրամ։
Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքեր։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին: