Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական օրը լի էր անակնկալներով

08.04.2024

Աշխատանքային երկուշաբթին հաճելի անակնկալով սկսվեց Լոռու մարզպետի աշխատակազմի կանանց համար: Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում կին աշխատակիցներին շնորհավորեցին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, աշխատակազմի այլ պաշտոնյաներ:

- Այսօր կանայք ակտիվորեն ներգրավված լինելով մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ դրսևորում են իրենց որպես նախաձեռնող, պատասխանատու և նպատակասլաց մասնագետներ, մեծ նվիրումով շենացնում մեր երկիրը: Ձեր ներուժը չափազանց կարևոր է Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության զարգացման համար լավագույն ծրագրերն իրականացնելու գործում: Մաղթում եմ ձեզ առողջություն, ընտանեկան ջերմություն, աշխատանքային հաջողություններ, - ասել է Արամ Ղազարյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38