Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում՝ «2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի» և 2025 թվականի բյուջետային հայտի վերաբերյալ

05.04.2024

Ապրիլի 4-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հանրային քննարկում՝ «Լոռու մարզպետարանի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի» և 2025 թվականի բյուջետային հայտի վերաբերյալ:
Քննարկումը վարում էր Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը: Մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը ներկայացրեց 2025 թվականի բյուջետային հայտի, 2023 թվականի փաստացի, 2024-ի հաստատված բյուջեների համեմատականը: Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկեցին բարձրացված խնդիրների հետ կապված հարցեր:
Ներկայացվող հղման միջոցով կարելի է ծանոթանալ Լոռու մարզպետարանի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրին և 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտին՝ http://lori.mtad.am/mijtsaxsayintsragir2025-2027/
Հիշեցնենք, որ հանրային քննարկման անցկացման վերաբերյալ հայտարարությունը ապրիլի 2-ին տեղադրվել էր Լոռու մարզպետի աշխատակազմի կայքէջում և ֆեյսբուքյան էջում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42