Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
01.04.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ապրիլի 1-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար
Կամո Աշրաֆյանի, ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մարզի ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանշանակ պետ Գարեգին Քարհանյանին, մաղթել աշխատանքային հաջողություններ, արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ ի շահ Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության:
Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանշանակ ղեկավարը, իր հերթին շնորհակալություն հայտնելով մարզպետին վստահության համար, նշել է, որ թիմային աշխատանքի արդյունքում՝ հաջողությամբ կիրականացնի վարչության առջև դրված բոլոր խնդիրները:
Խորհրդակցության ընթացքում աշխատակազմի հետ քննարկվել են օրակարգային հարցեր՝ մարզում կրթության որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ: