Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Սուրբ Հարության տոնը

31.03.2024

Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ձեզ և մեզ մեծ ավետիս։
Մարտի 31֊ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։
Այսօր առավոտյան, Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց զատկական Սուրբ Պատարագ: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Պատարագին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, հավատացյալներ։
Սրբազան հայրն ընթերցեց Հայոց Հայրապետի զատկական պատգամը, ապա իր օրհնության խոսքն ու պատգամը ուղղեց ներկաներին, Սուրբ Հարության ավետիսով շնորհավորեց մարզային և համայնքային իշխանություններին, խաչքավորներին, մշտապես հայ եկեղեցու կողքին գտնվող և աջակցող բարերարներին, հավատացյալ ժողովրդին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38