Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ

29.03.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 29-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզի համայնքապետերի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զաքարյանը, ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին վերաբերող մի շարք օրախնդիր հարցեր: Մարզպետը ևս մեկ անգամ ընդգծել է տեղահանված քաղաքացիների առաջնահերթ խնդիրների լուծման կարևորությունը, հորդորել համայնքների ղեկավարներին՝ ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել և հնարավորությունների սահմաններում աջակցել:
Կարևորվել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության ծախսերի փոխհատուցմանն ուղղված աջակցության ծրագրերի շարունակականության մասին իրազեկումը:
Արամ Ղազարյանը համայնքների ղեկավարներին տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման մատչելիության ծրագրի վերաբերյալ քննարկում կհրավիրվի, և հանձնարարվել է ժամկետները հստակեցնելուն պես՝ այդ մասին տեղեկացնել շահառու ընտանիքներին:

Քննարկվել են նաև Լոռու մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքների կազմակերպման և որակի հսկողության հետ կապված խնդիրները:
Լոռու մարզպետը հանձնարարել է համայնքապետերին, իրենց լիազորությունների շրջանակներում, մեծացնել վերահսկողությունը իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ, սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնել ժամկետների մեջ և առանց որակական խնդիրների:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև մի շարք հարցեր գյուղատնտեսության զարգացման, ինքնակամ կառույցների հետ կապված խնդիրների, երկաթուղու պաշտպանական գոտու սահմաններում շինարարությունների բացառման, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ և այլն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38