Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

28.03.2024

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Յունիսեֆի և ՀՀ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է ծրագիր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների առողջապահական կարիքների գնահատման, մասնավորապես քրոնիկ հիվանդությունների և զարգացման խնդիրների հայտնաբերման, հետագա բուժման կազմակերպման նպատակով: Ծրագրի շրջանակներում նեղ մասնագետներից կազմված մոբիլ թիմերի կողմից, Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, այցելություններ կկատարվեն Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան քաղաքներ, որտեղ կկատարվի երեխաների զննում, մասնագիտական խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև մարզի մասնագետների հետ երեխաների դիտարկման ընթացքում կիրականացվեն գործնական դասընթացներ: Մոբիլ թիմերի մասնագետները հանդիսանում են Մուրացան համալսարանական հիվանդանոցի, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի, Սուրբ Աստվածամայր Բժշկական կենտրոնի, Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժները և նեղ մասնագետները (մանկական նյարդաբան, մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ, զարգացման մանկաբույժ, վերականգնողաբան, մանկական ալերգոլոգ-թոքաբան, մանկական էնդոկրինոլոգ): Մոբիլ թիմի կազմում են նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի բժիշկները, ովքեր ներկայումս աշխատում են վերոնշյալ հիվանդանոցներում:
Այցելությունները կիրականացվեն հետևյալ գրաֆիկով.
Վանաձորի «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա՝ մարտի 29-ին՝ ժամը 10.00-17.00, մարտի 30-ին՝ 9.00-12.00
Ալավերդու ԲԿ՝ մարտի 30-ին՝ 13.00 – 17.00,
Ալավերդու ԲԿ՝ մարտի 31-ին` 09.00 – 12.00,
Տաշիրի ԲԿ՝ ապրիլի 5–ին` 10.00 – 17.00, ապրիլի 6-ին` 9.00-12.00,
Ստեփանավանի ԲԿ՝ ապրիլի 6-ին` 13.00 – 17.00,
Ստեփանավանի ԲԿ՝ ապրիլի 7-ին՝ 09.00-12.00
Սպիտակի ԲԿ՝ ապրիլի 7-ին ՝ 13.00-17.00:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38