Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ծանոթացել են «Հակոբ Կարապետյան» ԱՁ-ի անասնապահական տնտեսության գործունեությանը

25.03.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 23-ին այցելել են ՀՀ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքում գործող «Հակոբ Կարապետյան» ԱՁ-ի անասնապահական տնտեսություն։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը։
Պաշտոնյաները շրջել են ընկերության տարածքում, ծանոթացել կենդանիների խնամքի և կերակրման պայմաններին։
Յուրաքանչյուր տարի տնտեսությունը տարածաշրջանի գյուղերի տնտեսավարողներից մթերում է տարբեր սեռահասակային խմբի պատկանող կենդանիներ և ընկերության սպանդանոցում իրականացնում ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան սպանդ։
Ընկերությունը 2019 թվականին պետական օժանդակության ծրագրի շրջանակներում վերակառուցել և վերազինել է սպանդանոցը՝ համապատասխանեցնելով այն ժամանակակից պահանջներին։
Այցի ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Տնտեսությունը հիմնվել է 1995 թվականին, հիմնական գործունեությունը խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման և բտման գործընթացն է։ Ընկերությունն ակտիվ համագործակցում է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38