Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հանդիպում են ունեցել գործարարների հետ

25.03.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 23-ին «COAF սմարթ» կենտրոնում հանդիպում են ունեցել «Մանթաշյանց» գործարարների միության Լոռու մասնաճյուղի անդամների, անհատ ձեռներեցների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի խումբ գործարարների հետ:
Նախարարը և մարզի ղեկավարը շնորհակալություն են հայտնել «Մանթաշյանց» գործարարների միության Լոռու մարզի մասնաճյուղին նման հանդիպման կազմակերպման նախաձեռնության համար:
Գևորգ Պապոյանը նշել է, որ հանդիպման նպատակն է եղել տեղում ծանոթանալ գործարարներին հուզող կոնկրետ խնդիրներին՝ դրանց համակարգային լուծման ուղիները գտնելու համար։
- Այսպիսի քննարկումներն օգնում են մեզ ճիշտ որոշումներ կայացնել՝ ի նպաստ մեր տնտեսվարողների, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման,-ասել է նախարարը:
Մարզի ղեկավարն իր հերթին ևս նշել է, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են գործարարների՝ ներդրումներ իրականացնող, երկրի տնտեսության զարգացմանը նպաստող մարդկանց հետ ոլորտում առկա խնդիրները քննարկելու և արդյունավետ լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից:
- Որպես մարզի ղեկավար՝ հավաստիացնում եմ, որ իմ իրավասությունների և հնարավորությունների սահմաններում ցանկացած հարցում պատրաստ եմ աջակցելու ձեզ: Ստանձնելով մարզպետի պաշտոնն՝ ի սկզբանե իմ նպատակն է եղել ներդրումներ ներգրավել Լոռու մարզ, ստեղծել ներդրումային գրավիչ միջավայր մեր մարզի համար, ինչը հնարավոր կլինի իրականացնել նաև ձեր օգնությամբ,-ասել է Արամ Ղազարյանը:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում կիրառվող պետական օժանդակության գործիքակազմին, ինչպես նաև իրականացվող ծրագրերին։
Գևորգ Պապոյանն ու Արամ Ղազարյանը պատասխանել են նաև գործարարներին հուզող հարցերին, պարզաբանումներ տվել բարձրացված խնդիրների վերաբերյալ։
Գևորգ Պապոյանը վստահեցրել է, գործարարների կողմից հնչեցրած բոլոր առաջարկները, հարցադրումներն ու խնդիրները հավաքագրվել են՝ նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ տալու նպատակով:
Մարզի ղեկավարն իր հերթին նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ամենօրյա ռեժիմով հանդիպելու գործարարների հետ և ցանկացած խնդրի դեպքում իր իրավասությունների սահմաններում աջակից լինելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզի տնտեսության զարգացման և լոռեցիների բարեկեցության:
Հանդիպման ավարտին ներկա գործարարների անունից շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար՝ «Մանթաշյանց» գործարարների միության Լոռու մարզի մասնաճյուղի ղեկավար Հովհաննես Դանիելյանն ասել է, որ հանդիպումը պետություն-մասնավոր երկխոսությանն ուղղված կարևոր քայլ էր, և վստահաբար նպաստելու է մարզում ավելի կայացած բիզնես միջավայր ձևավորելուն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38