Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորագրեր՝ Պոեզիայի և Գրողների միջազգային օրերի առթիվ

25.03.2024

Պոեզիայի համաշխարհային և Գրողների միջազգային օրերի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 22-ին ընդունել և շնորհավորագրերով է պարգևատրել լոռեցի մի խումբ տաղանդավոր ստեղծագործողների:
Հանդիպմանը հրավիրվել էին բանաստեղծներ, արձակագիրներ, դրամատուրգներ, գրող-թարգմանիչներ, ովքեր իրենց ստեղծագործություններով հարստացնում են հայ գրականությունը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Գրողներին շնորհավորելով մասնագիտական տոների կապակցությամբ՝ Լոռու մարզպետն իր խոսքում արժևորել է նրանց վաստակը, մաղթել արգասավոր ստեղծագործական ուղի:
- Գնահատելի է ձեր երկարամյա, բեղմնավոր գրական գործունեությունը, որը մեծապես նպաստել է սերունդների կրթությանը, դաստիարակությանը, գրական ճաշակի ձևավորմանը և հայ գրականության հանրահռչակմանը: Ձեր անկեղծ, հուզիչ ու ինքնատիպ ձեռագրով դուք քարոզում եք հայրենասիրություն, ակնածանք պոեզիայի հանդեպ և մարդասիրություն, - ասել է Արամ Ղազարյանը:
Գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը շնորհավորագրերով է պարգևատրել բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ և ՀԺՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, «Լոռու մարզ» և «Երկունք» թերթերի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանին, դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանին, բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանին, բանաստեղծուհներ Լենա Անթառանյանին, Նելլի Խոջայանին, բանաստեղծուհի, արձակագիր Նարինե Կռոյանին, մանկագիր Մարտուհի Սարգսյանին, գրող, թարգմանչուհի Նինա Ջաղինյանին, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանին, երգիծաբան, արձակագիր Գագիկ Անտոնյանին, արձակագիր Արարատ Գյուլբանգյանին, բանաստեղծներ Ռաֆիկ Բարաթյանին և Արշակ Քոչինյանին:
Հանդիպման ընթացքում Մանվել Միկոյանը ներկայացրել է Լոռու մարզի գրական նորություններն ու հաջողությունները:
- Լոռու մարզի գրական ու մշակութային կյանքն առավել աշխուժացնելու նպատակով պատրաստ եմ լսելու ձեր առաջարկությունները և աջակցելու իմ լիազորությունների շրջանակներում,- ասել է Լոռու մարզպետը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գրական և մշակութային ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 09:15:30