Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աջակցությունը՝ Փամբակ համայնքում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին

20.03.2024

Վրաստանի հայերի միությունը հերթական աջակցության փաթեթներն է ուղարկել Փամբակ համայնքում ապաստանած ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար:
Այս հարցում մեծ դերակատարություն է ունեցել Փամբակի համայնքապետարանը և Ձորագետ բնակավայրի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Փամբակ համայնքի Ազնվաձոր, Արջուտ, Բազում, Մարգահովիտ, Եղեգնուտ, Վահագնի, Ձորագյուղ և Դեբեդ բնակավայրերում ապաստանած, անչափահաս երեխաներ ունեցող 42 ընտանիքների համար նախատեսված են հագուստի և սպորտային կոշիկների փաթեթներ, մանկական նվեր-արկղեր:
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնայների, Փամբակի համայնքապետարանի աշխատակիցների և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ օգնության տրամադրման մեկնարկը տրվել է Եղեգնուտ, Վահագնի, Ձորագյուղ և Դեբեդ բնակավայրերից: Վաղը բաշխումը կշարունակվի նաև Ազնվաձոր, Արջուտ, Բազում, Մարգահովիտ բնակավայրերում:
Լոռու մարզպետի տեղակալը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից տրամադրվող պետական աջակցության ծրագրերը, անդրադարձել ժամանակավոր կացարաններում բնակվելու և կոմունալ ծախսերի վճարմանն օժանդակելու սոցիալական ծրագրերի շարունակականությանը: Խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագրի մասին: Մարզպետի տեղակալը նշել է, որ նախագիծը քննարկման փուլում է։ Նա նաև պատասխանել է քաղաքացիներին մտահոգող մի շարք հարցերի:
Քաղաքացիներն իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀ կառավարությանը, Լոռու մարզպետի աշխատակազմին, Փամբակի համայնքապետարանին, վարչական ղեկավարներին և բարերարներին մշտական հոգածության համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38