Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից մարզում իրականացվող ծրագրերը, «Սաբինե» փոքր խմբով տան գործունեությունը

19.03.2024

Մարտի 18-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանին և Վանաձորում գործող «Սաբինե» փոքր խմբով տան ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ։
Գագիկ Տարասյանը մարզպետին տեղեկացրել է, որ արդեն շուրջ 22 տարի «Հայկական Կարիտասը» գործունեություն է ծավալում Լոռու մարզում, իրականացվող ծրագրերը բազմաոլորտ են և շարունակական բնույթ են կրում։ Նա նշել է, որ ներկայում ևս սերտորեն համագործակցում են մարզպետի աշխատակազմի հետ։
Ա. Ղազարյանին են ներկայացվել մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Սաբինե» փոքր խմբով տան գործունեությանը, որը մարզում գործող ծնողական խնամքից զրկված, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար միակ շուրջօրյա խնամքի կենտրոնն է։ 10 երեխայի համար նախատեսված հաստատությունում այս պահին բնակվում է 7 երեխա։ Թամարա Սիմոնյանը ներկայացրել է նաև կենտրոնում տարվող աշխատանքները, ընթացիկ խնդիրները:
Մարզի ղեկավարը կարևորել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից Լոռու մարզում իրականացվող ծրագրերը, այդ թվում նաև՝ «Սաբինե» փոքր խմբով տան գործունեությունը, պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրերի իրականացմանը:
- Լոռու մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է այսուհետ ևս օժանդակել ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրականացման աշխատանքներին՝ հանուն մեր մարզի բարեկեցության,- նշել է մարզի ղեկավարը:
Հադիպմանը քննարկվել են նաև հետագա համագործակցության հետ կապված այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38