Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպումներ՝ Դարպաս և Շահումյան բնակավայրերում ապրող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ

14.03.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ ակտիվորեն շարունակվում են հանդիպումները Լոռիում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հետ:
Մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարտի 13-ին հերթական հանդիպումներն է ունեցել Վանաձոր համայնքի Դարպաս և Շահումյան բնակավայրերում ապաստան գտած քաղաքացիների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, համայնքապետարանի, Միասնական սոցիալական ծառայությունների ներկայացուցիչներ:
Հովհաննես Ավետիսյանը ներկայացրել է ԼՂ֊ից բռնի տեղահանված քաղաքացիներին ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող պետական աջակցության ծրագրերը, անդրադարձել ժամանակավոր կացարաններում բնակվելու և կոմունալ ծախսերի վճարման կատարմանն օժանդակելու 40+10 հազար սոցիալական ծրագրերի շարունակականությանը: Խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագրի մասին: Մարզպետի տեղակալը նշել է, որ նախագիծը քննարկման փուլում է։
- ՀՀ կառավարությունը երկարաժամկետ աջակցության ծրագրեր է մշակում: Արվելու է ամեն հնարավորը ձեզ համար կեցության արժանապատիվ պայմաններ ապահովելու նպատակով,- ասել է Հովհաննես Ավետիսյանը:
Մեր հայրենակիցներն իրենց մտահոգող հարցերն են բարձրացրել ՀՀ քաղաքացիության ձեռքբերման, կենսաթոշակների, նպաստների տրամադրման կարգի, զբաղվածության, կրթության, առողջական և այլ խնդիրների վերաբերյալ:
Արձանագրված խնդիրները կամփոփվեն, կքննարկվեն մարզի ղեկավարի, պետական իրավասու մարմինների հետ և խնդրի հասցեատերերին կտրվեն սպառիչ պատասխաններ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38