Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին

06.03.2024

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարտի 5֊ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վանաձորում բնակություն հաստատած անձանց հետ, ովքեր Պարենի համաշխարհային ծրագրի «Հրատապ աջակցություն տեղահանված անձանց Հայաստանում» ծրագրի շրջանակներում հրավիրվել էին իրազեկման՝ հերթական աջակցության մասին առավել մանրամասն տեղեկանալու:
Ծրագրի պատասխանատուները շահառուներին տեղեկացրել են, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով ԼՂ-ից տեղահանված պարենային անապահով ընտանիքներին Վանաձորում մարտ ամսին տրամադրվելու են սննդի աջակցության քարտեր:
Ծրագրի համակարգողները ներկայացրել են ընտանիքների ընտրության չափանիշների, մեկ անձի համար նախատեսված գումարի չափով անհրաժեշտ սննդի աջակցության քարտի տրամադրման, օգտագործման պայմանների և ժամկետների մասին ամփոփ տեղեկատվություն և նշել, որ ծրագրի շրջանակում սննդի գնման քարտեր կստանան նաև Տաշիր համայնքում բնակություն հաստատած բռնի տեղահանված պարենային անապահով անձինք:
«Հրատապ աջակցություն տեղահանված անձանց Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, իրականացնում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը` համագործակցելով Վորլդ Վիժն Հայաստանի հետ:
Ծրագիրը նպատակ ունի աջակցել ընտանիքներին լուծելու իրենց պարենի հրատապ կարիքներն ու իրենց խնայած միջոցներն ուղղել այլ առաջնային ծախսերին։
Մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին Լոռու մարզում սոցիալական նշանակության լուրջ ծրագրեր իրականացնելու համար և ընդգծել, որ հերթական ծրագիրը զգալի օժանդակություն է պետությանը:
Հովհաննես Ավետիսյանը նշել է , որ ՀՀ կառավարությունը երկարաժակետ աջակցության ծրագրեր է մշակում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար և անդրադարձել պետական աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծմանը, ներկայացրել է դրանցից օգտվելու ու պատկան կառույցներին դիմելու կարգը:
- ՀՀ կառավարությունն այժմ երկարաժամկետ աջակցության ծրագրեր է մշակում, որոնք ուղղված մեր հայրենակիցների հոգսերն օր առաջ թեթևացնելուն: Այժմ քննարկվում են դրանց իրականացման մեխանիզմները: Մեր հայրենակիցների խնդիրներն անձամբ մարզպետ Արամ Ղազարյանի և մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են: Մենք պատրաստ ենք լսել ձեր բոլոր մտահոգությունները և մեր իրավասությունների շրջանակներում լուծումներ գտնել դրանց համար,-ասել է մարզպետի տեղակալը:
Հ. Ավետիսյանը զրուցել է ներկաների հետ, լսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, արձանագրել նրանց մտահոգող խնդիրները և խոստացել ուսումնասիրությունից հետո սպառիչ պատասխանել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38