Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 65 տարեկան

05.03.2024

Մարտի 5-ը Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար, Հայաստանի Հանրապետության վարչապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական, ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և «Երկրապահ» կամավորական ջոկատի հիմնադիր, հրամանատար Վազգեն Սարգսայանն այսօր կդառնար 65 տարեկան:
Վազգեն Սարգսյանի ավանդն անուրանալի է Հայաստանի Հանրապետության բանակաշինության և պետականաշինության գործում: Հզոր զորավար, իր հայրենիքն անսահման սիրող, ազգին համախմբելու յուրահատուկ ձիրքով օժտված Վազգեն Սարգսյանին՝ Հայաստանի անկախության, անվտանգության և Հայաստանի Հանրապետության բանակի կայացման գործում ունեցած անգնահատելի դերի և հայրենիքի ազատության ու բարօրության գործին նվիրաբերած տաղանդի և ջանքերի համար հայ ժողովուրդը հերոսական Սպարապետ պատվանունով է կնքել նրա կենդանության օրոք:
Սպարապետի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, իրավապահ մարմինների, զինված ուժերի, մարզի համայնքների ղեկավարներ, Լոռու մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների պատասխանատու պաշտոնյաներ, ազատամարտիկներ, քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրա արձանի մոտ:
Շնորհավոր երկնային ծնունդդ, հերո՛ս Սպարապետ, հայրենասե՛ր հայ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38