Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում

29.02.2024

Փետրվարի 28-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անց է կացրել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարին է դիմել 20 քաղաքացի՝ մարզի տարբեր բնակավայրերից։ Հանդիպման ընթացքում նրանք բարձրացրել են բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, հողահատկացման, աշխատանքի տեղավորման և այլ բնույթի խնդիրներ:
Բարձրացված բոլոր հարցերին տեղում տրվել են պարզաբանումներ:
Մարզի ղեկավարին սոցիալական աջակցության տրամադրման խնդրանքով դիմած քաղաքացիներին առաջարկվել է համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել, որոնք կուսումնասիրվեն հանձնաժողովի կողմից և ընթացք կստանան:
Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների կողմից քաղաքացիներին, ըստ անհարժեշտության, տրամադրվել է նաև մասնագիտական խորհրդատվություն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38